Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Նիկոլը Գեբելսի մեթոդով է աշխատում. Անդրանիկ Թևանյան

Նիկոլը Գեբելսի մեթոդով է աշխատում. Անդրանիկ Թևանյան
03.10.2022 | 07:22

Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանի տարածած ստերին պետք չէ հակադարձել, քանզի բոլորն արդեն գիտեն, որ նա ստախոս է , մանիպուլյատոր։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ և համոզված եմ, որ նրա ստերին պետք է հակադարձել ճշմարիտ փաստարկով, հետևողականորեն բացատրել մարդկանց, թե ինչն ինչոց է։


Ֆաշիստների քարոզիչ Գեբելսը պնդում էր, որ որքան մեծ լինի սուտն ու անդադար տիրաժավորվի, ապա շատ մարդ կհավատա այդ ստին։ Նիկոլը հենց այդ մեթոդով է աշխատում։ Նա ստում է անընդհատ ու անդադար։ Ու եթե նրան չես հակադարձում, ապա սուտը դառնում է դոմինանտ ու ընկալվում որպես ճիշտ։ Հետևաբար՝ առանց ալարելու, հետևողականորեն պետք է բացահայտել նրա ստերը, դեմագոգիային հակադարձել ու դա անել միշտ՝ մինչև ստի վերջնական պարտություն։
Օրերս տեղի ունեցած ինքնահարցազրույցում Նիկոլը կրկին փորձեց «հիմնավորել», որ Արցախի գլխին եկածի հետ ինքը կապ չունի, քանզի վատ ժառանգություն է ստացել, որ անկախ ամեն ինչից այսպես էլ պետք է լիներ, որ ․․․


Իրականությունն այն է, որ 2018–ից սկսած նա տապալեց Ղարաբաղյան բանակցությունները և հնարավորություն տվեց Ադրբեջանին դիմել զենքի օգնությանը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի գլխին եկած ողբերգության թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է։
Փաշինյանական քաղաքականության սպասվող ավերածությունների մասին զգուշացվել է 2018–ի մայիսից։ Սպասվող վտանգների մասին խոսվել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի կարգավիճակ ունեցող Բոլթոնի հայաստանյան այցի ժամանակ։ Այնպես չէ, որ հետին թվով ենք խոսել կատաստրոֆայի մասին։ Նիկոլը զգուշացված է եղել, բայց շարունակել է իր քաղաքականությունը։ Սա փաստ է։ Մնացածը քննությունը ցույց կտա։

Դիտվել է՝ 9672

Մեկնաբանություններ